Գրադարանում 

 

է, Յուլիսիս։ 

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց 

ձեռքում, հետո բացեց։ 

– Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց 

տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, 

բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ 

կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե 

ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։ 

Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ – Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, 

մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր 

են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում 

էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, 

մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։ 

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան 

գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում 

էր, թե ինչ֊-որ բան է սովորել։ 

Հարցեր և առաջադրանքներ 

1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս: 

Կլինես խենացի։

2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ: 

Նրան թվում էր նա բան սովորեց։

4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման: 

Իմ կարծիքով Անդրանիկն ու Վարդանը, նրանք շատ-շատ են սիրում սովորել, որովհետև նրանք աշխատասեր են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *