Ձախորդ Փանոսը

Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է: Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»: Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա:

Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ:

— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ:

— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի:

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա:

Վճռում են որ Փանոսը խեղդվել

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս: Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ –Ձախորթ

միտք անել –մտածել

 ձենի վրա վեր են կենում – լսել

տակն անել –փախչել

 ճամփան ծռել – պտտվել

քեֆի տաք ժամանակն է –ուրախության ժամանակ

վրա տալ – մթան հետ –

գլուխը քարը –դիպչել

 դես Փանոս, դեն Փանոս –այստեղ այնտեղ

  • Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:

 Ինքը մի բարի մարդ է լինում , բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում :

Շատ է քաշում, թե՝ քիչ էդ էլ ինքը կիմանա :

Ասում է՝ գլուխը քարը չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս :

Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է :

  • Ա և Բ շարքերում գտի՛ր հոմանիշ բառազույգեր:

 Ա. Ժամ, տկլոր, վճռել, պսակվել, եղբայր

Բ. Որոշել, ախպեր, ամուսնանալ, եկեղեցի, մերկ

 4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

Բարև, Ձախո՛րդ Փանոս։ Ես Արեգ Ասատրյանն եմ։ Ես քեզ մի խորհուրդ կտամ, որ դու ավելի լավ կլիներ ամեն գործ անելուց երկար մտածես։

Հարգանքով՝ Արեգ Ասատրյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *