Ծիծեռնակին

•Հին Հունաստանում պարտապանի հողի վրա կրեդիտորը տախտակ էր փակցնում, ինչը նշանակում էր, որ պարտքը չվճարելու դեպքում հողի սեփականության իրավունքը անցնելու է կրեդիտորին: Այդ տափտակը կոչվում էր հիփոթեք:

•Հին սլավոնական գյուղերում գյուղացիները կիրառում էին փայտիկներ ստացականների փոխարեն: Ենթադրենք, գյուղացին պարտքով 4 պարկ ցորեն է վերցրել հարևանից: Նա փայտիկ է վերցնում և 4 նշան անում դրա վրա: Ստացականին վերջնական տեսք հաղորդելու համար գյուղացին այն երկու կես է անում` մեկը պահելով իրեն, մյուսը հանձնելով հարևանին:

•Բոլոր ծառերը չէ, որ անվտանգ են. մանցինելա ծառի պտղի հյութը թունավոր է, իսկ նրա գոլորշին կարող է բացասաբար ազդել աչքերի և շնչառական համակարգի վրա:

•Բոլոր ծառերը չէ, որ անվտանգ են. մանցինելա ծառի պտղի հյութը թունավոր է, իսկ նրա գոլորշին կարող է բացասաբար ազդել աչքերի և շնչառական համակարգի վրա:

•Բրազիլիայում աճում է «նավթատու» մի ծառ՝ կոպաիֆերան: Նրա պտղի հյութի քիմիական բաղադրությունը համարյա ոչնչով չի տարբերվում դիզելային վառելիքի բաղադրությունից:

•Միջինացված հաշվարկներով՝ յուրաքանչյուր ծառ իր ողջ գոյության ընթացքում կլանում է շուրջ 1 տոննա ածխաթթու գազ:

•Իբրև համեմունք օգտագործվող դարչինը ստանում են Հարավային ծառերի չորացրած կեղևներից, որոնք աճում են Հնդկաստանում և Շրի Լանկայում:

•Շմիդտի կեչին անհնար է կացնով հատել: Դրա համար էլ այն ստացել է «Երկաթյա» կեչի անունը:

•Աշխարհի ամենամեծ ծառը կոչվում է Գեներալ Շերման: Այն աժդահա սեքվոյա է՝ կանգնած Կալֆոռնիայի Հսկա անտառում: Ծառի բարձրությունը մոտ 84 մետր է: Այն առնվազն 2300 տարեկան է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *